Chanel-ը փոխել Է իր դասական սրվակը

Armenpress 14:08, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chanel ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ փոխել Է իր դասական սրվակի արտաքին տեսքը, որը Գաբրիել Շանելն ինքն Էր մտահղացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի՝ նոյեմբերի 19-ի մամուլի տեղեկագրում:

2018 թվականի Սուրբ Ծննդյան տոների առթիվ թողարկվել Է Chanel N՛5 L’Eau արդաջրի եւ Chanel N՛5 պարֆյումերային ջրի լիմիտավորված շարքը՝ վառ կարմիր երանգավորված ապակուց պատրաստված 10-միլիլիտրանոց սրվակներով: Նաեւ աշխարհում ընկերության մի քանի խանութներում վաճառվելու են սահմանափակ բացառիկ թողարկման բույրեր. Baccarat ֆրանսիական մանուֆակտուրայի բյուրեղապակուց պատրաստված 900 միլիլիտր ծավալով սրվակներից թողարկվել Է 55 հատ, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրը համարակալված Է: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում:

Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել Է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am