ԵՄ-ի խորհուրդը եւ Եվրախորհրդարանը համաձայնության չեկան 2019 թվականի բյուջեի շուրջ

Armenpress 10:36, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի խորհուրդը լույս նոյեմբերի 20-ի գիշերը հայտնել Է, որ նախօրյակին չի կարողացել Եվրախորհրդարանի հետ համաձայնության գալ Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորհուրդն ափսոսանք Է հայտնում, որ այսօր հնարավոր չեղավ համաձայնության հասնել Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ»,- հաղորդագրության մեջ բերված Է Եվրամիությունը նախագահող Ավստրիայի ֆինանսների նախարար եւ Խորհրդի բանակցորդների ղեկավար Հարթվիգ Լեգերի խոսքը: «Փոխզիջում գտնելու գործընթացում Խորհուրդը փորձում Էր գտնել այնպիսի լուծում, որը միությանը կզիներ առաջիկա խնդիրների կարգավորման համար: Բայց ես դեռեւս հավատում եմ, որ մենք կկարողանանք հաջորդ տարվա բյուջեի շուրջ համաձայնության գալ մինչեւ այս տարվա վերջը»,- հայտարարել Է Ավստրիայի ֆիանսների նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am