Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզական հավաք

Armenpress 00:14, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի թիմը սկսում է մարզական հավաքը՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ից 23-ը կանցկացնի հերթական մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ֆուտզալի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Սարգիս Ասկաջյան, «Ռասինգ», Լիբանան

Արթուր Մկրտչյան, «Լեո»

Սարգիս Կադրջյան, «Արմենիա Թրավել»

 

Ֆուտբոլիստներ

Գարեգին Մաշումյան, «Լեո»

Սարո Գալստյան, «Լեո»

Հակոբ Ուզունյան, «Լեո»

Սարո Մարդանյան, «Լեո»

Էդվարդ Մկրտչյան, «Լեո»

Գոռ Սարգսյան, «Լեո»

Խաչիկ Մանուկյան, «Լեո»

Անդրանիկ Կարապետյան, «Լեո»

Սարգիս Նասիբյան, «Արմենիա Թրավել»

Գուրգեն Ավետիսյան, «Արմենիա Թրավել»

Էրիկ Մանուկյան, «Արմենիա Թրավել»

Էդգար Կիրակոսյան, «Արմենիա Թրավել»

Տիգրան Վարդանյան, «Շիրակ»

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am