ԿԸՀ-ն վիճակահանությամբ համարներ տրամադրեց ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերին

Armenpress 19:56, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում վիճակահանությամբ պարզվեցին դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի համարները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ստորև ներկայցված քաղաքական ուժերի ստացած համարները հաշվի կառնվեն արձանագրություններ կազմելիս ու կլինեն քվեաթերթիկների վրա հերթական համարները:

«Հայաստանի Հանրապետական» կուսակցություն` 1 , «Քաղաքացու որոշում» կուսակցություն` 2, Հայ հեղափոխական դաշնակցություն` 3, «Իմ քայլը» դաշինք` 4, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն`5, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 6, «Ազգային առաջընթաց» կուսակցություն ` 7, «Մենք» դաշինք` 8, «Օրինաց երկիր» կուսակցություն`9, «Սասնա ծռեր» կուսակցություն` 10, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 11:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am