ԵԱՏՄ-ն Եգիպտոսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ կսկսի 2019-ի հունվարին

Armenpress 19:33, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան և Եգիպտոսի առևտրի ու արդյունաբերության նախարար Ամր Նասսարը ստորագրել են փաստաթուղթ  հետագա բանակցությունների անցկացման վերաբերյալ: Փաստաթղթում ամրագրվել են հետագա աշխատանքի հիմնական նպատակներն ու սկզբունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկիշինան կարևորել է Եգիպտոսի դերակատարումը՝ որպես ԵԱՏՄ առևտրային գործընկեր՝ ընդգծելով, որ Միության անդամ շատ երկրներ արդեն պաշտոնական Կահիրեի հետ ունեն ամուր առևտրատնտեսական կապեր:

Ամր Նասսարը նշել է, որ եգիպտական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԱՏՄ հետ բանակցություններին:

Կողմերը համաձայնության են եկել Եգիպտոսի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլն անցկացնել 2019-ի հունվարի երկրորդ կեսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am