Գվատեմալայում հրաբխի ակտիվացման հետևանքով տարհանվել է շուրջ երեք հազար մարդ

Armenpress 19:02, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ակտիվացման հետևանքով տարհանվել է առնվազն 2995 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական իշխանությունները վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել: Փակվել է հրաբխի հարակից կենտրոնական ճանապարհներից մեկը:

Ֆուեգո հրաբխի հզոր ժայթքում էր տեղի ունեցել հունիսին, որի հետևանքով տուժել էր 1,7 մլն մարդ: Ժայթքման հետևանքով զոհվել էր 160 մարդ: 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am