Աշխարհում ոչնչացված է քիմիական զենքի հայտարարված պաշարների 96 տոկոսից ավելին. ՔԶԱԿ

Armenpress 17:02, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) արձանագրել Է ամբողջ աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների 96,5 տոկոսի ոչնչացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին հայտարարել Է ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ֆեռնանդո Արիասը՝ ելույթ ունենալով Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի (ՔԶԱԿ) մասնակից պետությունների 23-րդ խորհրդաժողովի բացմանը:

Նրա խոսքով՝ «ընդամենը 2018 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ ստուգման պայմաններում ոչնչացվել Է 68 հազար 44 մետրական տոննա՝ քիմիական զենքի հայտարարված պաշարների 96,5 տոկոսը»,-ասել Է նա, ընդգծելով, որ «ԱՄՆ-ում ոչնչացվել Է 25 հազար 320 մետրական տոննա կամ նրա կողմից հայտարարված առաջին կատեգորիայի քիմիական զենքի պաշարների 91 տոկոսը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am