Շվեյցարիայում մշակել են «խելացի» բաճկոն, որը կարող Է գոլորշիացնել քրտինքը

Armenpress 14:35, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի ինժներներն ստեղծել են դահուկորդի բաճկոն, որը կարող Է գոլորշիացնել քրտինքը: Այս մասին , ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են երկրի կառավարությունը եւ «խելացի» գործվածքի մշակմանը մասնակցած՝ Նյութագիտության ֆեդերալ գիտահետազոտական լաբորատորիան (EMPA): Ինչպես նշել Է EMPA-ն, «ձմեռային մարզաձեւով պարապմունքի ժամանակ մարդու մարմինը չոր եւ տաքության մեջ մնալու համար բարձրարդյունավետ հագուստ Է անհրաժեշտ»:

Դրա նկատմամբ պահանջները բարձր են, քանի որ բեռնվածություններ կրող դահուկորդի օրգանիզմը մեկ ժամում մինչեւ մեկ լիտր հեղուկ Է արտաթորում: Նոր բաճկոնը, որը ներկայացրել Է Շվեյցարիայի ֆիրմաներից մեկը, «քրտինքը հանում Է ներքին հագուստից եւ այն հեռացնում բաճկոնից»: Դա թույլ Է տալիս խուսափել սաստիկ սառչելուց, որն առաջանում Է, եթե կուտակված հեղուկը մնում Է հագուստի տակ: EMPA-ում այդ տեխնոլոգիան գնահատում են որպես «հեղաշրջում հագուստի արտադրության բնագավառում: Նորույթի ինժեներական հետազոտությունների եւ մշակման համար պահանջվել Է ավելի քան 10 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am