Ֆրանսիայում վերսկսվել են բողոքները վառելիքի գների աճի դեմ. Figaro

Armenpress 13:03, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերսկսվել են բողոքի լայնածավալ ակցիաները վառելիքի գների բարձրացման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Figaro թերթը:

Ակցիաների մասնակիցները, որոնք «դեղին բաճկոններ» անվանումն են ստացել այն պատճառով, որ բողոքի մասնակիցները հագնում են լույսն անդրադարձնող համապատասխան գույնի բաճկոններ, իրենց ավտոմեքենաներով արգելափակում են փողոցների երթեւեկելի մասը: Մասնավորապես, նոյեմբերի 19-ի առավոտյան նմանօրինակ ակցիաներ են դիտվել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Բորդոն, Տուլուզը եւ Լիոնը: Ռոանում ակցիայի կազմակերպիչներից մեկը BFM հեռուստաալիքին հայտարարել Է, որ բողոքների մասնակիցները «կառավարության կողմից քայլի են սպասում» իրադրությունը կարգավորելու համար: «Հարկավոր Է հանդիպում անցկացնել «դեղին բաճկոնների» եւ կառավարության միջեւ:

Մենք պաշտոնապես պահանջում ենք նման հանդիպում: Մենք նախագահ Մակրոնին խնդրում ենք լսել մեզ, որովհետեւ մենք շատ ենք, եւ մենք բնակչության տարբեր շերտերից ենք: Մենք ցանկանում ենք, որ մեզ ընդունեն Ելիսեյան պալատում»,-ասել Է նա: Վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի զանվածային ակցիաներն սկսվել են նոյեմբերի 17-ին, դրանց մասնակցել Է շուրջ 300 հազար մարդ: Նոյեմբերի 18-ին դրանք շարունակվել են: Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ բողոքի գործողությունների ընթացքում մեկ մարդ զոհվել Է, եւս 400-ը՝ տուժել: Կարգի պահապանները ձերբակալել են մի քանի հարյուր մարդու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am