Վրաստանի իշխանությունները կմարեն «սեւ ցուցակի» քաղաքացիների բանկային պարտքերը

Armenpress 12:09, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները կմարեն այն քաղաքացիների բանկային պարտքերը, որոնք այսպես կոչված պարտապանների սեւ ցուցակ են մտցված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով նոյեմբերի 19-ին կայացած արտահերթ ճեպազրույցում:

«Սեւ ցուցակներում» գրանցված պարտքերի գրեթե 95 տոկոսը բաղկացած Է այն պարտքերից, որոնց հիմնական գումարը չի գերազանցում երկու հազար լարին: Խոսքը վերաբերում Է բանկերի, առցանց կազմակերպությունների կամ այլ ֆինանսական ինստիտուտների նկատմամբ ավելի քան 600 հազար քաղաքացիների ֆինանսական պարտավորություններին, ինչն ընդհանուր առմամբ կազմում Է մոտավորապես 1,5 միլիարդ լարի: Այսօրվա որոշման համաձայն՝ 1,5 միլիարդ լարի այդ պարտքը մեր համաքաղաքացիների համար զրոյացվում Է»,- ասել Է Բախտաձեն, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am