Մխիթարյանը կարող է 80-րդ հանդիպումը անցկանցել հավաքականի կազմում

Armenpress 20:08, 18 Նոյեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հներիխ Մխիթարյանը 80-րդ հանդիպումը կանցկացնի ընտրանու կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լիխտենշտեյնի դեմ խաղում հավաքականի կազմում կանցկացնի 80-րդ հանդիպումը:

Հայաստանի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկում Հենրիխ Մխիթարյանն է 26 գնդակով:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում առաջատարի փոփոխություն տեղի չունեցավ: 4-րդ տուրից հետո 12 միավորով մրցաշարին աղյուսակի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և 2-րդ տեղում է: 6 միավորով 3-րդը Ջիբրալթարն է, իսկ 3 միավոր ունի Լիխտենշտեյնի ընտրանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am