Գյուղատնտեսության ապահովագրության համակարգը Հայաստանում տարեցտարի ընդլայնելու է իր աշխարհագրությունը

Armenpress 16:06, 17 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային համակարգը Հայաստանում ներդրվելու է 2019-ից, ապա տարեցտարի ավելանալու է ապահովագրության աշխարհագրությունը, նաև՝ ապահովագրման ենթակա մշակաբույսերի տեսակները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 17-ին ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Բնական աղետները բավականին ռիսկային են դարձնում գյուղատնտեսությունը: Մենք այս հարցի համար սակայն լուծում ունենք: 2019-ից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրական համակարգը: Այն լինելու է պիլոտային, սակայն հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր տարի մենք ավելացնելու ենք ապահովագրության թե աշխարհագրությունը, թե  ապահովագրման ենթակա մշակաբույսերի տեսակները: Գյուղատնտեսությունը, այսինքն, տեղափոխում ենք ավելի ցածր ռիսկայնության ոլորտ»,-ասաց Գևորգյանը:

 Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ նաև շատ արդյունավետ եղանակ է հակակարկտային ցանցերի կիրառումը: Այսօր արդեն Հայաստանում ունենք այդ ցանցերի արտադրությունը:  Գևորգյանը վստահորեն ասաց, որ դրանք այստեղ ավելի մատչելի և էժան կլինեն, քան ներկրվածները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am