Հրաշալի թիմային հաղթանակ. Յուրա Մովսիսյան

Armenpress 10:42, 17 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Ջիբրալթարի նկատմամբ խոշո հաշվով հաղթանակին:

«Հրաշալի թիմային հաղթանակ: Օհ և 4 գոլ: Առաջ Հայաստան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Մովսիսյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց և խոշոր հաշվով հաղթեց Ջիբրալթարին և հաղթեց 2:6 հաշվով:

Յուրա Մովսիսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով դարձել է պոկերի հեղինակ:

Հայաստանի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկում Հենրիխ Մխիթարյանն է 26 գնդակով:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am