Մոսկվան պատրաստ է Մինսկին մատակարարել ցանկացած սպառազինություն

Armenpress 16:43, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ է Բելառուսին ցանկացած սպառազինություն մատակարարել դաշնակցային պարտավորությունների շրջանակներում: Նոյեմբերի 16-ին այս մասին լրագրողներին հայտարարել Է Մինսկում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Բաբիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցանկացած անհրաժեշտ օգնություն ցույց կտրվի այն պատշաճ ձեւով եւ չափով, որը կհամապատասխանի զարգացող իրադրությանը»,- ասել Է Բաբիչը:

Նա նշել Է, որ խոսքը վերաբերում Է դաշնակցային պարտավորություններին, «որոնք անտարակույս կկատարվեն, եթե դա պահանջվի Բելառուսին, իսկ մենք Բելառուսից մեզ չենք զատում ռազմական առումով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am