Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինային

Armenpress 15:10, 16 Նոյեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն արդրադարձել են եվրասիական տարածքում ինտեգրման և երրորդ երկրների հետ արտոնյալ առևտրային հարաբերությունների շուրջ բանակցությունների ընթացքին և առկա խնդիրներին: Առանձին անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ի ու Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև առաջիկայում մեկնարկող բանակցությունների կազմակերպման աշխատանքներին: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը հանդես է գալու որպես հիմնական համակարգող:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am