Մեյի կուսակիցները բավարար թվով ձայներ են հավաքել նրան հեռացնելու ընթացակարգն սկսելու համար. Sky News

Armenpress 14:21, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցությունից եվրոսկեպտիկների խումբը բավարար աջակցություն Է ստացել այն բանի համար, որ խորհրդարանում քվեարկություն նախաձեռնի վարչապետ Թերեզա Մեյին վստահության հարցի շուրջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 16-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը: Խորհրդարանում նրա աղբյուրների համաձայն, մոտ ժամանակներս վստահության հարցի շուրջ քվեարկության անցկացումը «միանգամայն հավանական Է»: Կառավարության ղեկավարի նստավայր են կանչվել խորհրդարանականներ, որոնք պատասխանատու են կուսակցական կարգապահության համար հանգուցային հարցերի շուրջ քվեարկության ընթացքում:

Կառավարող Պահպանողական կուսակցության կանոնադրության համաձայն, ընթացակարգը գործարկվում Է այն դեպքում, եթե թորի-խորհրդարանականների 15 տոկոսը (48 մարդ) կաբինետի ղեկավարին նամակներ Է ուղարկում վարչապետի նկատմամբ վստահությունը կորցնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am