Զիմբաբվեում առնվազն 40 մարդ Է զոհվել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Armenpress 12:54, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զիմբաբվեում առնվազն 40 մարդ Է զոհվել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի եւ բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Zimbabwe պորտալը:

Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 16-ի առավոտյան երկրի հարավում: «Շուրջ 40 մարդ Է զոհվել, ոմանք վերքեր են ստացել… Կասկածներ կան, որ ուղեւորներից մեկն իր հետ վառելիք Էր տանում, տեղի Է ունեցել պայթյուն, եւ ավտոբուսը բռնկվել Է»,-ասված Է պորտալի հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, ոստիկանությունը հաստատել Է տեղի ունեցածը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am