Ջիբրալթար-Հայաստան խաղից առաջ  

Armenpress 12:05, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ջիբրալթարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս թիմերի առաջին խաղը կմնա հայկական ֆուտբոլի պատմության մեջ, որպես ամենաանփառունակ խաղերից մեկը, որտեղ ազգային ընտրանին պարտվեց նվազագույն հաշվով:

Մինչ այդ այս երկու երկրների թիմերը միմյանց դեմ մրցել են մինչև 17 տարեկանների մակարդակով 2013 թվականի հոկտեմբերին Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ջիբրալթարին` Եվրոպայի լիգայի որակավորման փուլի խմբային մրցումների շրջանակում: Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկան Հովհաննես Իլանգյոզյանը և Հովհաննես Պողոսյանը:

Հայաստանի և Ջիբրալթարի թիմերն ընդգրկված էին նաև 2019 թվականի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության  ընտրական խմբում: 2017 թվականի հունիսին պորտուգալական Ֆարու քաղաքում կայացած խաղում մեր ընտրանին հաղթեց Նարեկ Պետրոսյանի, Ալիկ Առաքելյանի և Պետրոս Ավետիսյանի գոլերի շնորհիվ: Հոկտեմբերին  կայացած պատասխան խաղում Հայաստանը կրկին հաղթեց Պետրոս Ավետիսյանի միակ գոլի շնորհիվ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է: Ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է 9 միավորով: 6-ական միավոր ունեն Ջիբրալթարի և Հայաստան ընտրանիները: 3 միավորվ մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային թիմը կհյուրընկալվի Ջիբրալթարին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am