Նյու Յորքում առաջին ձյունը լուրջ խցանումների եւ տաքսու գների բարձրացման պատճառ Է դարձել

Armenpress 10:52, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում այս տարեշրջանում առաջին ձյունը, որ սկսվել Է նոյեմբերի 15-ի ցերեկը, բավականին առատ Էր եւ ճանապարհներին լրջորեն դժվարացրել երթեւեկությունն ու բարձրացրել տաքսու գները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կոմունալ ծառայություններն արդեն սկսել են քաղաքում տեխնիկական աղ ցանել՝ հատկապես մետրոյի մուտքերի մոտ:

Uber-ի ծառայությամբ տաքսիով ուղեւորության արժեքը 2,6 կիլոմետր տարածության համար մինչ օրս կազմում Էր 18 դոլար, ձնատեղման ժամանակ՝ արդեն 48 դոլար: Օդերեւութաբանների տվյալներով՝ ձյան տեղումները կշարունակվեն եւս մի քանի ժամ, այնուհետեւ դրան կփոխարինի անձրեւը, քանի որ գիշերն օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ եւ երեկոյան մինուս 1 աստիճանից առավոտյան կհասնի պլյուս 5 – 6 աստիճանի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am