Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Armenpress 10:29, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում են մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ և քվեարկություններ:

Քվեարկության է դրվելու նաև պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը:

Քննարկվելու են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու, «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին , «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքների նախագծերը և մի շարք այլ նախագծեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am