Համաներմամբ, նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 484 դատապարտյալ

Armenpress 19:41, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 484 դատապարտյալ:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 42, «Արթիկ» ՔԿՀ-ից՝  34, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝14, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 54, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 14, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 28, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 22, «Սևան» ՔԿՀ-ից՝ 143, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 54, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 60, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 19 դատապարտյալ: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am