Մուշավան և Ջրաշեն թաղամասերի խաչմերուկի մոտ ծառահատում չի եղել. քաղաքապետարան

Armenpress 18:40, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանը հերքում է «Ecolur.org» կայքում հրապարակված տեղեկատվությունը, որ Մուշավան և Ջրաշեն թաղամասերի խաչմերուկի մոտ տեղի  է ունեցել ծառահատում:

նչպես «Արմենպրես»-ին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-դենդրոլոգ Ա. Հազարապետյանի կողմից դեռևս 25.10.2018 թվականին իրականացվել է տեղազննություն Մուշավան 4-րդ փողոց հ.2/17 հասցեում, որի տարածքը ծառապատ չէ, ինչի մասին վկայում  է նաև  հետևյալ հղումը՝ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am