Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները ձեռնունայն են վերադառնում ԱԱ-ից

Armenpress 17:41, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներն այդպես էլ մեդալ չնվաճեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հունահռոմեական ոճի մինչև 23 տարեկան ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Ռումինիայից, որտեղ ընթանում է աշխարհի առաջնությունը։ Բրոնզե մեդալին մոտ էր 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, սակայն վերջինս 1։10 հաշվով պարտվեց իրանցի մրցակցին։

Ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 16-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am