Շոտլանդիայում կոչ են արել կասեցնել Brexit-ի շուրջ համաձայնագիրը

Armenpress 16:32, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ներկայացնելով Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, անտեսում Է Շոտլանդիայի կառավարության կարծիքը, վարչապետը պետք Է դադարեցնի փաստաթղթի ընդունման գործընթացը եւ վերադառնա Եվրամիության հետ բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) խորհրդարանական առաջնորդ Իան Բլեքֆորդը:

Ավելի վաղ տարածաշրջանի ղեկավարները եւ տեղի խորհրդարանականները հայտարարել են, որ չեն ընդունի ո՛չ Brexit-ը, ո՛չ Էլ կառավարության կողմից առաջարկվող ամփոփիչ փաստաթղթի նախագիծը: «Վարչապետն անտեսում Է Շոտլանդիայի կառավարության դիրքորոշումը: Ու՞ր են գործընկերության եւ հավասարության մասին հայտարարությունները… Ճիշտ քայլ արեք, եւ մենք կսկսենք աշխատել ձեզ հետ. կանգնեցրեք ժամացույցը եւ վերադարձեք Բրյուսել»,- ասել Է Բլեքֆորդը՝ նոյեմբերի 15-ին ելույթ ունենալով Համայնքների պալատում:

Նա նշել Է, որ «Շոտլանդիա» բառը նույնիսկ չի հիշատակվում պայմանագրի նախագծում, եւ Մեյին կոչ Է արել Մեծ Բրիտանիան պահպանել Եվրամիության միասնական շուկայի կազմում եւ Եվրոպայի մաքսային միությունում: Ավելի վաղ լեյբորիստները նույնպես հայտարարել են, որ խորհրդարանում չեն պաշտպանի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի՝ կառավարության առաջարկած նախագիծը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am