Կառավարությունը դեմ է կուսակցությունների ֆինանսավորումը 7 անգամ ավելացնելու Գևորգ Գորգիսյանի առաջարկին

Armenpress 14:17, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեծացնել պետության կողմից կուսակցություններին հատկացվող ֆինանսական օժանդակությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ պատգամավորն առաջարկում է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարել, որով կուսակցությունների ֆինանսավորումը մոտ 7 անգամ կավելանա:

«Բյուջեի վրա այսպիսի բեռ դնելն արդարացված չէ,  և առաջարկում ենք բացասական եզրակացություն տալ օրենսդրական նախաձեռնությանը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am