Brexit-ի գործերի նախարարը հրաժարական տվեց

Armenpress 13:44, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի գործերի բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական Է տվել, հայտարարելով, որ չի կարող պաշտպանել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկվող գործարքի նախագիծը: Այդ մասին Ռաաբը նոյեմբերի 15-ի առավոտյան հայտնել Է իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ես հրաժարվեցի Brexit-ի գործերի նախարարի պաշտոնից: Ես չեմ կարող մաքուր խղճով պաշտպանել այն պայմանները, որոնք առաջարկվել են Եվրամիության հետ մեր գործարքի համար»,-ասված Է Ռաաբի թվիթում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am