Հովհաննես Գաբուզյանը երկրորդն է Ցինցինատիի մրցաշարում  

Armenpress 13:24, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Ցինցինատիի մրցաշարում երկրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Ցինցինատի քաղաքում տեղի ունեցավ Kings Island Open միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 47 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էր   Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:

 Մեր շախմատիստը 7 հնարավորից վաստակեց 4.5 միավոր և Անդրեյ Ստուկոպինի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գաբուզյանը հայտնվեց 2-րդ հորիզոնականում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am