Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Armenpress 12:43, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ ներկայացելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալության և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության տրամադրած տվյալները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am