Ռուսական ռազմաբազայում հրդեհամարտավարական զորավարժություններ են սկսվել

Armenpress 21:40, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայում սկսվել են հրդեհամարտավարական զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Զորավարժություններն անցկացվում են Գյումրիի ու Երևանի ռազմական կայազորներում` համալիրի կանոնավոր և ոչ կանոնավոր հրդեհային խմբերի զինծառայողներով: Հրդեհամարտավարական զորավարժություններում Անդրկովկասում ներգրավված են ավելի քան 100 զինծառայող և շուրջ 20 միավոր մարտական ու հատուկ տեխնիկա, այդ թվում` ժամանակակից, արդիականացված հրդեհաշիջման մեքենաներ»,- գրված է հաղորդագրությունում:

Զորավարժությունները կտևեն 3 օր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am