Ոստիկանները բացահայտել են հանցագործության 46 դեպք

Armenpress 21:25, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 6-ական, անձնական ունեցվածքի գողության 5, խարդախության ու ծեծի 3-ական, շորթման, սպանության սպառնալիքի և ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, թմրանյութի իրացման, պայթուցիկ սարքի հայտնաբերման ու գույքի անզգուշությամբ վնասման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am