Արքայազն Չառլզի 70-ամյակի առթիվ շնորհավորանքը զետեղել են Լոնդոնի հեռուստաաշտարակի վրա

Armenpress 17:53, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BT Group բրիտանական հեռահաղորդակցական ընկերությունը նոյեմբերի 14-ին նշել Է Ուելսի արքայազն Չառլզի հոբելյանը՝ գահի ժառանգորդին շնորհավորանքը զետեղելով BT Tower 189-մետրանոց հեռուստաաշտարակի կատարին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Արքայազնի լուսանկարով ուղեկցվող «Երջանիկ 70-ամյակ ենք մաղթում Ձեզ, սըր» վազող տողն Է օղակաձեւ Էկրանին, որը գոտեւորում Է աշտարակի 36-րդ եւ 37-րդ հարկերը:

Ուելսի արքայազնն իր ծննդյան օրը տոնելու Է Բուքինգհեմյան պալատում, ուր նոյեմբերի 14-ի երեկոյան հրավիրված են նրա մերձավոր ընկերները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am