ԲՀԿ-ն ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակները. կուսակցության ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

Armenpress 17:42, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը հայտնեց, որ կուսակցության համամասնական ցուցակում ներգրավված է 178 անձ:

Նա ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին 4 թեկնածուներին:

Ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Արթուր Գրիգորյանը, չորրորդը՝ Նաիրա Զոհրաբյանը:

«Ցուցակում կան նաև անկուսակցականներ»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am