Մեյը գնահատել է Brexit-ի վերաբերյալ սեւագիր համաձայնագիրը

Armenpress 17:41, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ ԵՄ-ի հետ Brexit-ի վերաբերյալ սեւագիր համաձայնագիրն «զգալիորեն մոտեցնում Է այն բանին, ինչի օգտին քվեարկել են բրիտանացի քաղաքացիները, եւ կծառայի երկրի տնտեսական շահերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Բրյուսելում կայացած բանակցություններում Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով համաձայնեցրել են պայմանագրի դրույթները, որը որոշում Է առաջիկա «ապահարզանի» պայմանները: «Այս համաձայնագիրն զգալիորեն մոտեցնում Է այն բանին, ինչի օգտին բրիտանացի քաղաքացիները քվեարկել են հանրաքվեում»,-ասել Է Մեյը՝ նոյեմբերի 14-ին խորհրդարանում պատասխանելով հարցերին:

«Մենք կվերադարձնենք հսկողությունը մեր փողերի, օրենքների եւ սահմանների նկատմամբ»,-հավելել Է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Նա հաստատել Է, որ 14:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կսկսվի նախարարների կաբինետի նիստը, որտեղ նախարարները կքննարկեն համաձայնագիրը եւ «ազգային շահերին համապատասխանող որոշում կընդունեն հաջորդ քայլերի վերաբերյալ»:

«Հետո ես կվերադառնամ խորհրդարան, որպեսզի տեղեկացնեմ այդ մասին»,-նշել Է Մեյը: Նա նաեւ հաստատել Է ավելի վաղ քանիցս հնչեցրած թեզիսն այն մասին, որ «Brexit-ը նշանակում Է Brexit», այսինքն՝ ԵՄ-ի ազատ առեւտրի գոտուց եւ մաքսային միությունից դուրս գալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am