Ճապոնիայի կիբեռանվտանգության նախարարը խոստովանել Է, որ համակարգչին չի տիրապետում

Armenpress 15:35, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի նախարար Յոսիտակա Սակուրադան, որը նախարարների կաբինետում պատասխանատու Է կիբեռնետիկական անվտանգության խնդիրների համար, խորհրդարանի ստորին պալատում անցկացված բանավեճերի ընթացքում խոստովանել Է, որ չի կարողանում օգտվել անհատական համակարգչից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը: Ի պատասխան ընդդիմությունից պատգամավորների հարցերի, նախարարը հաստատել Է, որ վաղ երիտասարդության շրջանից համառորեն աշխատել Է, խիստ զբաղված Է եղել եւ հնարավորություն չի ունեցել տիրապետել համակարգչային գրագիտությանը: «Դե, իսկ հետո ես աճեցի ծառայության գծով եւ սկսեցի ինքս ցուցումներ տալ աշխատակիցներին եւ քարտուղարներին,- հպարտորեն հայտարարել Է կառավարության անդամը:- Այժմ ինչիս Է պետք թխկթխկացնել համակարգի ստեղնաշարին»:

Նախարարի խոստովանությունը շփոթահար վիճակի մեջ Է գցել բազմաթիվ խորհրդարանականների: «Հնարավոր չԷ հավատալ այն բանին, որ հենց այս մարդուն Է հանձնարարված այնպիսի մի գործ, ինչպիսին կիբեռնետիկական անվտանգությունն Է»,-մասնավորապես, հայտարարել Է ընդդիմադիր Մասատո Իմային: Սակուրադան միեւնույն ժամանակ պնդել Է, որ քաղաքական հարուստ փորձը իրեն թույլ Է տալիս առանց խնդիրներ ունենալու տալ համապատասխան հանձնարարություններ: Սակայն կիբեռնետիկական ահաբեկչությունից ատոմային Էլեկտրակայանների պաշտպանության կազմակերպման վերաբերյալ հարցերին պատասխանելիս նա ստիպված Է եղել խոստովանել, որ «այդ թեմայի մանրամասներին չի տիրապետում»: Ընդդիմությունը մտադիր Է պահանջել նախարարի պաշտոնաթողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am