Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Armenpress 15:00, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ը շրջանների զգալի մասում, 19-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում  նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am