Պենտագոնը խոստացել Է մարտական լազերներով զինել ամերիկյան բանակը

Armenpress 13:05, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան բանակը մի քանի տարվա ընթացքում մեծ հզորության լազերային զենք կստանա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Մայքլ Գրիֆինը:

«Իմ կարծիքով՝ մեզ մի քանի տարվանից ոչ ավելի Է բաժանում Էներգիայի ուղղորդված հաղորդման մարտական զենքի ստեղծումից, հատկապես դա վերաբերում Է լազերներին»,- նշել Է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում: Դրա հետ մեկտեղ Գրիֆինն ընդգծել Է, որ նման զենքի ստեղծումն ԱՄՆ-ից կպահանջի ֆինանսական ծախսերի եռակի-քառակի ավելացում ներկայիս իրադրության համեմատությամբ: Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները նաեւ մտադիր են հզոր միկրոալիքային ճառագայթումն օգտագործել այնպիսի ռազմական տեխնիկայի ստեղծման համար, որը թույլ տա շարքից հանել պոտենցիալ հակառակորդի անօդաչուները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am