Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր նշանակումներ է կատարել

Armenpress 21:48, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, հոգեշնորհ Տ. Գրիգորիս աբեղա Շոխիկյանը, ազատվելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակում ստանձնած պարտականություններից, կոչվել է ուսման Մեծ Բրիտանիայում:

Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանի վերակացուի պարտականություններից, ծառայության է կոչվել Հոգևոր Ճեմարանում՝ որպես փոխտեսուչ՝ կարգապահական գծով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am