ԱՄՆ-ն ի զորու չԷ սահմանափակել Իրանի ավիացիայի եւ նավատորմի աշխատանքը. Զարիֆ

Armenpress 17:27, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն ի զորու չԷ սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության օդային եւ ծովային նավատորմի աշխատանքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 13-ին Կատարի Al-Araby Al-Jadeed թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք ունենք մի շարք այլընտրանքներ՝ շարունակելու ավիաչվերթերը, եւ մենք դրանք գործի կդնենք: Ամերիկացիներն ի վիճակի չեն կանգնեցնելու Իրանի ավիաընկերությունների չվերթերը կամ խոչընդոտելու իրանական լցանավերի երթեւեկությանը»,- ասել Է նա: Զարիֆի խոսքով՝ Իրանը կլինի նավթաշուկայի ակտիվ մասնակիցը՝ չնայած Վաշինգտոնի պատժամիջոցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am