Դուբայի ոստիկանները շուտով կսկսեն աշխատել թռչող մոտոցիկլետներով

Armenpress 16:02, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի ոստիկանությունը թռչող մոտոցիկլետի վարման վարժանքներ Է անցնում, որը նրան տրամադրել Է Hoversurf կալիֆոռնիական ստարտապը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Driving-ին: Սա S3 հովերբայքի առաջին սերիական նմուշն Է, որն արագ արձագանքման ջոկատներն օգտագործելու են քաղաքի դժվարամատչելի վայրեր հասնելու համար:

Ուղղահայաց թռիչքի եւ վայրԷջքի գործառույթով սարքը շահագործման կհանձնվի 2020 թվականին: Հովերբայքը մեկ լիցքավորմամբ կարող Է թռչել 25 րոպե եւ ժամում մինչեւ 70 կիլոմետր արագություն զարգացնել: Դրա հետ մեկտեղ նա կարող Է տեղափոխել մինչեւ 300 կիլոգրամ բեռ: Այս փոխադրամիջոցն հանդերձված Է խցիկներով ու սենսորներով, որոնք կարող են սքանավորել տեղանքը եւ հայտնաբերել ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողներին, ինչպես նաեւ գտնել հետախուզվող հանցագործներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am