Սերենա Ուիլյամսը «Տարվա մարդ» Է դարձել GQ հանդեսի վարկածով

Armenpress 15:36, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տղամարդկանց համար հրատարակվող GQ հանդեսը ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին ճանաչել Է «Տարվա մարդ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

GQ հանդեսը տարվա արդյունքները «Տարվա մարդ» անվանակարգի օգնությամբ ամփոփում Է 1996 թվականից: Այս անգամ հանդեսը թողարկվել Է չորս շապիկով, բացի Ուիլյամսից, («Տարվա չեմպիոն»), դրանց վրա հայտնվել են դերասաններ Մայքլ Բ. Ջորդանը («Տարվա առաջնորդ») եւ Հենրի Հոլդինգը («Տարվա աստղ»), ինչպես նաեւ դերասան եւ ռեժիսոր Ջոնա Հիլը («Տարվա ռեժիսոր»):

Դրա հետ մեկտեղ Ուիլյամսի նկարով շապիկի վրա «Men of the year» ավանդական մակագրության մեջ ջնջված Է «Men» բառը եւ «Woman» Է գրված դիզայներ Վիրջիլ Աբլոյի Off-White բրենդի ֆիրմային ոճով, ով այն զգեստի հեղինակն Է, որով Ուիլյամսը խաղացել Է US Open-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am