Մահացել Է Բելառուսի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Լուչենոկը

Armenpress 12:52, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 81-րդ տարում վախճանվել Է Բելառուսի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Լուչենոկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կյանքից հեռացել Է մեծ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Բելառուսի ժողովրդական արտիստ Իգոր Միխայլովիչ Լուչենոկը»,-Facebook-ում գրել Է ժողովրդական արտիստ եւ «Սյաբրի» անսամբլի ղեկավար Անատոլի Յարմոլենկոն:

Լուչենոկը Բելառուսի կոմպոզիտորների միության նախագահն Էր, բազմաթիվ կանտատների, սոնատների, ուվերտյուրաների հեղինակ:

Նա առավել մեծ ճանաչում Է ստացել եւ հանրության գնահատանքին արժանացել որպես ժողովրդականություն վայելող այնպիսի երգերի երաժշտության հեղինակ, ինչպիսիք են՝ «Մոյ ռոդնի կուտ»-ը, «Ալեսյա»-ն, «Պոլկա բելառուսսկայա»-ն եւ ուրիշներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am