Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը

Armenpress 11:08, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 13-ին մեկնարկել է ավագանու հերթական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է ութ հարց, որոնցից մեկը վերաբերում է Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգվող այգուն:

Ավագանու քննարկմանը կներկայացվի այգու բարեկարգման աշխատանքների երկարաձգման հարցը: Այգում կատարվելիք աշխատանքները պայմանավորված են մի շարք երկրներից ապրանքների մատակարարման և ներմուծման հետ, և քանի որ այգու բարեկարգման և հիմնանորոգման ծրագիրը ճանաչվել է բարեգործական, որը հնարավորություն է տալիս օգտվելու հարկային արտոնություններից, հիմնադրամի կողմից ստացված բեռները նշված ծրագրի շրջանակներում բարեգործական ճանաչելու նպատակով վերջինս դիմել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am