ՀՀԿ-ն և ՔՊ-ն միանշանակ կոալիցիա չեն կազմելու. Հրաչյա Հակոբյան

Armenpress 15:05, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը բացառում է, որ ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են կոալիցիա կազմել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով կուսակցությունների՝ կոալիցիա կազմելու մասին շրջանառվող լուրերին:

«Նախ ՀՀԿ-ն պետք է հայտնվի խորհրդարանում, հետո նոր կոալիցիա կազմի: Հանրապետական կուսակցությունը միանշանակ կոալիցիա չի կազմի ՔՊ-ի հետ: Կարծում եմ, որ կուսակցությունը խորհրդարան չի անցնի անգամ: Եթե ՀՀԿ անվանումը փոխեին, միգուցե կան որոշ պատգամավորներ, ովքեր արժեր, որ հայտնվեին խորհրդարանում, սակայն ՀՀԿ անվան տակ, բացառում եմ»,-ասաց Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ Հանրապետական կուսակցության հերթական մանիպուլյացիաներից է  Նիկոլ Փաշինյանի անունը շահարկելով ժողովրդից քվե ստանալը: Հակոբյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն արդեն սկսել է քարոզարշավը՝ մարդկանց մոլորեցնելու համար: «Քվեախցում իրենք իրենց չեն ընտրի, կընտրեն «Իմ քայլը» դաշինքին»,-իր կարծիքը հայտնեց Հակոբյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am