Եվրախորհրդարանն առաջարկել Է զենքի բռնարգելքը տարածել ամբողջ արաբական կոալիցիայի վրա

Armenpress 14:55, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի (ԵԽ) արտաքին գործերի կոմիտեն պատրաստել Է բանաձեւի նախագիծ, որում Եվրամիությանն (ԵՄ) առաջարկել Է զենքի բռնարգելքը տարածել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի բոլոր անդամ երկրների վրա: Նոյեմբերի 12-ին այս մասին հայտնել Է ԵԽ-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Եվրախորհրդարանը) կրկնում Է 2017 թվականի սեպտեմբերի 13-ի իր կոչը Սաուդյան Արաբիայի համար զենքի բռնարգելքի շտապ անհրաժեշտության մասին եւ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ (Ֆեդերիկա Մոգերինիին) եւ ԵՄ-ի խորհրդին կոչ Է անում այդ բռնարգելքը տարածել արաբական կոալիցիայի բոլոր անդամների վրա»,- ասված Է փաստաթղթի տեքստում: Եվրախորհրդարանում ընդգծում են, որ ինչպես Սաուդյան Արաբիան, այնպես Էլ կոալիցիայի երկրները «ներքաշված են, ինչպես պարզել են ՄԱԿ-ի իրազեկ աղբյուրները, հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am