Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու դիմումին

Armenpress 16:25, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տալու դիմումին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Քաղաքացիությունը շնորհում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք: Քաղաքացիություն տրամադրելու խնդիրը լուծված է»,- նշեց Զեյնալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am