Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

Armenpress 14:25, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սրտի կանգից 60 տարեկանում մահացել է դերասան, երգիծաբան  Լևոն Մուրադյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դերասանի մահվան մասին  «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել  է  Լևոն Մուրադյանի գործընկեր, դերասան Արթուր Բարսեղյանը: «Աստված հոգիդ լուսավորի մեր լավ ընկեր: Բառերը քիչ են բնորոշելու մարդ տեսակդ։ Հանգչես խաղաղությամբ»,-գրել է նա: 

Լևոն Մուրադյանը  շատերին հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» հեռուստասերիալում խաղացած դերով: Նա հայտնի դերեր ունի նաև թատրոնում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am