Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է իննի

Armenpress 11:47, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում շարունակվող ու մեծ ընդգրկում ստացող հրդեհի հետևանքով մահացել է առնվազն ինը մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոյեմբերի 8-ից սկսված հրդեհն այժմ ընդգրկում է 36 հազար հեկտար տարածք, այն ոչնչացրել է գրեթե 7 հազար շինություն, մեծամասամբ բնակելի տներ:

Սեփական տները ստիպված է եղել լքել շուրջ 250 հազար մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am