Փաշինյանն առաջարկում է ուղիղ եթերում նախընտրական բանավեճն ամրագրել օրենսդրությամբ

Armenpress 11:13, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններից սկսած ձևավորել ուղիղ եթերում նախընտրական բանավեճի ավանդույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,- գրել է Փաշինյանը:

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am