Երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնությանը  

Armenpress 12:45, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի կազմը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնությունում երիտասարդ ըմբիշներից մեդալների համար կպայքարեն  Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ), Սերյոժա Բեռնեցյանը (77 կգ), Գեղամ Թորգոմյանը (82 կգ) և ծանրքաշային Էդգար Խաչատրյանը:  Ըմբիշների մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 12-ին:

Աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am