Ալեքսանդրա Պախմուտովան նշում է իր ծննդյան օրը

Armenpress 12:36, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան նշում Է իր ծննդյան օրը: Այդ կապակցությամբ նրան շնորհավորել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հեռագրի տեքստը նոյեմբերի 9-ին հրապարակված Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք պատկանում եք այն վարպետների լեգենդար համաստեղությանը, որոնց ստեղծագործության մեջ արտացոլում են գտել հայրենական պատմության առավել ցայտուն, անմոռանալի Էջերը, բազմաթիվ սերունդների հաղթանակներն ու սխրագործությունները, երկրի ճակատագիրը: Ձեր ստեղծած հիանալի երգերը, երաժշտական բոլոր ստեղծագործությունները հիրավի մեր ազգային հարստությունն են»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ալեքսանդրա Պախմուտովան ծնվել Է 1929 թվականի նոյեմբերի 9-ին Նիժնի-Վոլժսկի երկրամասի (ներկայում՝ Վոլգոգրադի շրջան) Բեկետովկա ավանում: Ավարտել Է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 400-ից ավելի երգերի երաժշտության հեղինակ Է, որոնց թվում առավել հայտնի են «Քնքշություն», «Բելառուս», «Խոնարհվենք այն մեծագույն տարիների առջեւ», «Մեր երիտասարդության թիմը», «Վախկոտը հոկեյ չի խաղում» երգերը: Պախմուտովայի երգերը տեղ են գտել Մուսլիմ Մագոմաեւի, Իոսիֆ Կոբզոնի, Լեւ Լեշչենկոյի եւ այլ արտիստների երգացանկում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am